ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի վեց աշխատակիցների հավատարմագրումը դադարեցնելու մասին՝ կապված նրանց աշխատանքում հետախուզական և քայքայիչ գործունեության հատկանիշների բացահայտման հետ։ Գերատեսչության տվյալներով` ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկսվելուց հետո դեսպանատան տնօրինությունը վերափոխվել է հատուկ ծառայության, որի խնդիրն է ռազմավարական պարտության հասցնել Ռուսաստանին։               
 

Տե՛ր, չներես սրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում

Տե՛ր, չներես սրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում
14.09.2024 | 15:36

Samvel Farmanyan-ը, անդրադառնալով Հրայր Թովմասյանի դեմ արդեն 4.5 տարի տևող դատական ֆարսին, նշել է, թե մեղադրող դատախազները և դատավորը նույնպես «իրավիճակի զոհեր են»: Հրապարակային եմ արձագանքում ընկերոջս. ո՛չ, Սամվել ջան, դատախազներն ու դատավորը զոհեր չեն: Իրավիճակում, երբ բոլորին ամեն ինչ պարզ է, բոլորը բոլորին գիտեն և բոլորն ամեն ինչ գիտեն, նրանք մասնակիցներ են ու մեղսակիցներ են: Ոչնչով չեն տարբերվում վերևից հրահանգ իջացնողից ու հավասարապես մեղքի բաժինը կիսում են հրահանգավորողի հետ:

Ընդհանրապես՝ «մեզանից ոչ մի բան կախված չէ», «տուն ենք պահում», «մենք միայն կատարող ենք», «վերևներում հարցերը լուծեք» կարգախոսների տակ թաքնված թափոնը շարքային գողերի հավաքածու է, որը հարկատուի գրպանից աշխատավարձ է ստանում, բայց չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները, այսինքն՝ չի անում այն գործը, որի համար իրեն վճարում են: Հակառակը՝ քայլում է իր աշխատանքային պայմանագրի, երդման, գրված ու չգրված օրենքների վրայով և այդ ամենն արդարացնում է վերը նշված ստոր կարգախոսներով:

Գուրգեն Մահարին «Սիբիրականում» գրում է. «Երբ «Կապիտալի» առաջին թարգմանչին, ազնիվ սովետական դասախոսին քննիչները ծեծի են քաշել, դասախոսը փորձել է ուշքի բերել իր նախկին ուսանողներին, դիմելով նրանց զգաստացնող խոսքերով:

- Ի՞նչ եք անում, տղաներ, ինչու՞ հեռու չեք նայում, ախր պատմություն կա, պատասխանատվություն կա…

Քննիչներից մեկը ծխախոտը հանգցրել է՝ սեղմելով իր պրոֆեսորի ճակատին և ասել:

- Քանի մենք կանք, պատմությունը չի լինի, իսկ երբ պատմությունը լինի, մենք չենք լինի»:

Թերևս, ճիշտ էր եժովա-բերիական քննիչը. երբ սովետների երկրում եկավ պարզաջրելու ժամանակը, ռեպրեսիվ ապարատի «տուն պահող» բութ գործիքներն այլևս չկային՝ գնդակահարված էին, նկուղներում էին, լավագույն դեպքում՝ գուլագում փոխարինել էին իրենց երբեմնի զոհերին:

Հիմա էլ այդպես է: Երբ կգա պատմություն գրելու ժամանակը, սրանք չեն լինի իրենց այսօրվա տեղերում և «տուն պահելու» գինը մինչև վերջ վճարած կլինեն:

Չկասկածեք: Այդպիսին են պատմության, պատմականության և սրիկայության վերջաբանի օրենքներն ու օրինաչափությունները:

Մարդկության պատմության փորձը վկա:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Տե՛ր, չներես սրանց, քանզի գիտեն, թե ինչ են անում:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ